ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանի ազատազրկման վայր

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանի ազատազրկման վայր
26.12.2016 | 20:08

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ՌԴ-ում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ դեկտեմբերի 24-ին լրատվամիջոցներում բարձրացված մտահոգությունների շուրջ:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն կիրականացնեն ազատազրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը»,- տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ